Ամերիկյան CBS News ալիքը Ստամբուլը ներկայացրել է Հունաստանի կազմում
Ամերիկյան հեռուստատեսությամբ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ լուրերի ընթացքում ցուցադրված քարտեզի վրա Ստամբուլը ներկայացվել է որպես հունական տարածք:
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ «CBS News» հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն է խնդրել Ստամբուլը որպես հունական տարածք ցուցադրելու համար։
Թուրքական կողմի՝ ապատեղեկատվական բնույթի քարտեզ օգտագործելու համար անհապաղ բացատրություն տալու պահանջին ի պատասխան ամերիկյան հեռուսաալիքը արձագանքել է անմիջապես։ Ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ հավաստիացնելով որ սխալը շտկված է:
Նման սխալներ հետագայում թույլ չտալու համար «CBS News» հեռուստաընկերությունը նշել է, որ կվերանայի հրապարակման գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան