Վահան Քերոբյանին կրկին արաբական երկիր են գործուղում
Վահան Քերոբյանն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է գործողվում արաբական երկիր։ Այս անգամ էլ նա ցուցահանդեսի է մասնակցելու։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Քերոբյանը և էկոնոմիկայի նախարարության
առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը մարտի 9-ից 11-ը կգործուղվեն Կատարի Պետություն (Դոհա)՝ ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու և Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին՝ հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով։
Վահան Քերոբյանի և Լևոն Տեր-Իսահակյանի՝ Դոհա գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերին մասնակցելու նպատակով այս տարվա հունվարի 29-31-ը Քերոբյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը գործուղվել էին Դուբայ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան