Վրաստանում գրանցված են ավելի քան 7 000 ռուսական ընկերություններ
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում գրանցված են ավելի քան 7 000 ընկերություններ, դրանք ամբողջությամբ կամ մասնակի պատկանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կամ ընկերություններին։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»
Հատկանշական է, որ ռուսական ընկերությունների մեծ մասը Վրաստանում գրանցվել է 2013-2020 թվականներին։
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) ՀԿ-ի՝ Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածության մասին հոդվածի տվյալների, ռուսական ընկերությունների մի մասը մասնակցել է նաև պետական գնումներին։ 2011-2021 թվականներին Վրաստանի պետական կառույցները ռուսական ընկերությունների հետ պայմանագրեր են կնքել ընդհանուր 590 մլն լարիի չափով, ինչը կազմում է ընդհանուր գնումների 1,4%-ը։
TI-ի տվյալներով՝ ռուսական ընկերությունները Վրաստանում գործում են հիմնականում այստեղ գրանցված դուստր ձեռնարկությունների միջոցով։ Միջին և փոքր ընկերությունները հիմնականում հիմնված են Ռուսաստանի քաղաքացիների կողմից։ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունների կեսից ավելին գրանցված է վրացական ազգանունով անձանց կողմից, ովքեր ներկայումս ունեն միայն ռուսական կամ վրաց-ռուսական երկքաղաքացիություն։
TI-ի հետազոտությունը ներառում է նաև Վրաստանի պետական կառույցների մասին տեղեկատվություն, որոնք պետական մրցույթներով ընտրել են ռուսական ընկերություններին:
Պետական գնումների ամենամեծ ծավալը՝ 200 մլն լարի, «Լուկօյլ-Վրաստանը» ստացել է 2011-2021 թվականներին։ Պետական կառույցները վառելիքը գրեթե ամբողջությամբ գնում են «Լուկօյլից», չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը 2014 թվականից գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ՝ Ուկրաինա (Ղրիմ) Ռուսաստանի ներխուժման պատճառով։ «Լուկօյլ»-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իշխանություններն անհանգստացած են մոտալուտ սպառնալիքներով. Զալկալիանի
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը