Բոլորս՝ 3 միլիոնս վարչապետ էինք, հիմա ոչ մեկիս բանի տեղ չեն դնում. Փարաքարի բնակիչ
«Որտեղ է գրված, որ երկու հոգով պետք է կառավարեն Փարաքյար համայնքը, եթե այդպես է, ապա ավագանու 21 անդամ կա, եկեք ամեն մեկին մի օր տանք թող ղեկավարեն, այդպե երկի՞ր են ղեկավարում»,-բողոքի ցույցի ժամանակ հայտնեց Մերձավան գյուղի քաղաքացի Վոլոդյա Մարտիրոսյանը և տեղեկացրեց, որ ցույցի մասնակիցները գրություն են պատրաստել մարզպետարան ներկայացնելու համար:
Նրա խոսքով՝ համայնքի բնակիչները ցանկանում են, որ գործի օրենքի պահանջը և համայնքը ղեկավարի հաղթած միակ թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ համայնքի բնակիչների 60 %-ը ստորագրություններ հավաքեց, տվեց կառավարությանը, որ սատարում են «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին, որը ՏԻՄ ընտրություններում հավաքել էր 49 % ձայն, բայց այդ արդյունքները կառավարությունը մի կողմ է դրել և հաշվի չի առնում:
«Էս ժողովուրդը ելավ իրեն ընտրեց վարչապետ, որ ժողովրդին ոտի տակ տա՞, չի կարելի չէ»,-հայտնեց Վոլոդյա Մարտիրոսյանը:
Նա շեշտեց, որ ամեն օր գալու են բողոքի ցույցի և այնքան են անելու, մինչև հասնեն իրենց նպատակին, քանի որ չի կարող այնպես լինել, որ երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն համայնք ղեկավարի:
«Վերջն այս 4 տարվա մեջ արդարությունը մի տեղ ջրի երես պետք է դուրս գա թե ոչ, չի կարելի այսպես ստորացնել, վերջիվերջո բոլորս՝ 3 միլիոնց, վարչապետ էինք, հիմա ոչ մեկիս բանի տեղ չեն դնում»,-հայտնեց բնակիչը
Նրա խոսքով կառավարությունում չեն ուզում իրենց հետ նստեն, խոսեն, իրենց ձայնը լսեն:
Հիշեցնենք, որ որոշում է կայացվել, որ Վոլոդյա Գրիգորյանը և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն Դավիթ Մինասյանը հերթով՝ 2.5 տարով ղեկավարելու են Փարաքար համայնքը:
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր». Հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին
- Փարաքարցիներ. Մենք ուզում ենք օրինականություն, արդարություն
- Փարաքարցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
- Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան