Ինքնակամ շինությունների թվով Արագածոտնի մարզն առաջատարն է
Քաղաքաշինության բնագավառում 2021 թ.ընթացքում իրականացվել է 504 ստուգում, որից 439-ը՝ տարեկան ծրագրով, 65-ը՝ ոչ պլանային։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացված 504 ստուգումից 176-ն արվել է Երևանում, 71-ը՝ Կոտայքի, 38-ը՝ Սյունիքի, 35-ական՝ Արագածոտնի, Լոռու, Արարատի և Շիրակի, 32-ը՝ Արմավիրի, 21-ը՝ Տավուշի, 19-ը՝ Գեղարքունիքի, 7-ը՝ Վայոց Ձորի մարզերում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 1645 խախտում։ Ամենից շատ՝ 617 խախտում հայտնաբերվել է Երևանում, ամենից քիչ՝ 10-ը՝ Արագածոտնի մարզում։ Մնացած մարզերում պատկերն այսպիսին է. Արարատի մարզ՝ 24, Արմավիր՝ 32, Գեղարքունիք՝ 69, Լոռի՝ 278, Կոտայք՝ 50, Շիրակ՝ 128, Սյունիք՝ 77,Վայոց ձոր՝ 38, Տավուշ՝ 161 խախտում։
Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 619 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են՝
- շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 154 դեպք,
- բետոնի փորձարկման ակտի բացակայություն՝ 75 դեպք,
- շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումներ՝ 78 դեպք։.
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 402 խախտում։
Հայաստանի ողջ տարածքում գործող 1170 օբյեկտ՝ թեքահարթակների առկայության և դրանց՝ գործող նորմերի պահանջներին համապատասխանության համատեքստում։
Ըստ այդմ՝ պարզվել է, որ դրանց միայն 10%-ը՝ 117 օբյեկտ ունի նորմերին համապատասխան թեքահարթակներ։ Ըստ մարզերի ուսումնասիրված օբյեկտներն ունեն հետևյալ բաշխվածությունը. Արարատ՝ 216, Արմավիր՝ 107, Գեղարքունիք՝ 255, Լոռի՝ 128, Կոտայք՝ 38, Շիրակ՝ 195, Սյունիք՝ 74,Վայոց ձոր՝ 3, Արարատ՝ 216, Տավուշ՝ 127 թեքահարթակ։
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 1748 դրական և 1026 բացասական եզրակացություն։
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերել է ինքնակամ 481 կառույց։ Երևանում հայտնաբերվել է ինքնակամ 81 կառույց։ Ամենից շատ՝ 94 ինքնակամ շինություն հայտնաբերվել է Արագածոտնի մարզում, ամենից քիչ՝ 4-ական շինություն՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
Մյուս մարզերում պատկերն այսպիսին է․ Շիրակի մարզ` 29, Լոռի՝ 67, Կոտայք՝ 47, Տավուշ՝ 28, Արարատ՝ 50, Վայոց ձոր՝ 38 և Արմավիրի մարզ՝ 39։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան