ՄՊՀ-ն արձագանքել է Panorama.am-ի՝ ձվի շուկայում հնարավոր դեմպինգի մասին հրապարակմանը
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը՝ ապրանքանիշը «Շիրակ» չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել: Panorama.am-ին հայտնեց ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
Panorama.am-ը դեռ փետրվարի կեսին ահազանգել էր ձվի շուկայի զարգացումների մասին, ներկայացրել ոլորտում գործող ընկերությունների կասկածները, մտահոգությունները։
Ձվի գնի իջեցման մեջ տնտեսվարողները դիմպինգին բնորոշ տարրեր էին նկատել՝ մեղադրելով «Արզնի» ու «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերություններին։
Ի պատասխան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մանրամասնեցին, որ շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից:
«Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% և ավելին:
Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հայտնում եմ, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»,-նշեց Անի Սմբատյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է. Թագուհի Թովմասյան
- Լիստերիա, ախտածիններ, ՄԱՖԱՄ. Ի՞նչ են հայտնաբերել Հայաստան ներմուծված թռչնամսում
- ՍԱՏՄ. Այս տարի Հայաստան ձու չի ներկրվել
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել