Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է
Արդեն երկրորդ օրն է՝ ռուսական ռուբլին սկսել է արժևորվել։ Մարտի 2-ին, ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 4.11 դրամ` փետրվարի 28-ի համեմատ արժևորվելով 0,78 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 4.51 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 5.62 դրամ։
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 484,71 դրամ` արժևորվելով 2.83 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 486 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 490.50 դրամ:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը 538.74 դրամ է, ինչը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2.47 դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին վաճառվում է ռեկորդային ցածր գնով՝ 2.50-3.20 դրամով
- Ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է
- Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան