Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները Բելովեժսկայա Պուշչայում սկսել են բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BelTA ալիքին։
Մինչ բանակցությունների մեկնարկը պատվիրակությունների անդամները սեղմել են ձեռքերը։
Հինգշաբթի ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների վայր է ժամանել ուղղաթիռով։
Նշենք, որ փետրվարի 28-ին Գոմելի մարզում կայացել են ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
- Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան