«Ժողովուրդ». Դատավորները դուրս են եկել պայքարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորները դուրս են եկել պայքարի: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողովին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, և յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, որ տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը և Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգում տիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հիմնական պայքարը դատական համակարգում գնալու է Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, իսկ, ահա, մյուս տեղի համար պայքարելու են ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ու Աննա Մարգարյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան