Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ
Կատվասերների միջազգային հանրությունը որոշել է կոշտ պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցիների կատուների նկատմամբ։ FIFe ոչ կառավարական կազմակերպության վերջին հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ցնցված են ռուս-ուկրաինական հակամարտությամբ, չեն կարող ուղղակի հետևել այդ «վայրագություններին» ու ոչինչ չանել։ Այս մասին գրում է Красная Весна-ն։
Կատվասերների միջազգային հանրությունը որոշել է, որ մարտի 2-ից Ռուսաստանից ոչ մի կատու չի կարող արտահանվել ու գրանցվել FIFe-ի մատյանում, չի կարող մասնակցել իրենց կազմակերպած ցուցադրություններին։
Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանափակումը կտևի մինչև մայիսի 31-ը և անհրաժեշտության դեպքում ժամկետը կվերանայվի։
Այս սահմանափակման մասին հայտարարությունը ծաղրական արձագանքի է արժանցել սոցցանցերի օգտատերերի մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան