Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ․ ՀՀ ԱԳՆ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն նաև հիշեցնում է ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլ․ փոստի հասցեն․
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին
- ԱԳՆ խոսնակ. Ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան