ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության դեմ «լայնածավալ հարձակումը»
«Կրեմլը լայնածավալ ճնշում է գործադրում ԶԼՄ-ների ազատության և ճշմարտության դեմ, իսկ Մոսկվայի կողմից Ուկրաինա դաժան ներխուժման մասին ճշմարիտ խոսքի դեմ ճնշումը ուժեղանում է»-, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել մուտքը անկախ «Էխո Մոսկվի» և «Դոժդ» լրատվամիջոցների կայքեր՝ արգելափակելով նրանց գործունեւոթյունը և հեռարձակումը։
Նրանք անհիմն մեղադրվում էին «ծայրահեղական գործունեության և բռնության կոչեր անելու», ինչպես նաև «Ուկրաինայում ռուս զինվորականների գործունեության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ» տարածելու մեջ, ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Ըստ պետքարտուղարության՝ Ռուսաստանի կառավարությունը նաև միջամտում է Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի հարթակների գոծունեությանը, որոնց վրա հենվում են Ռուսաստանի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ անկախ տեղեկատվության և կարծիք ստանալու համար։
Ռոսկոմնադզորը սպառնացել է արգելափակել այլ առցանց հարթակներ և Ամերիկայի ձայնը, եթե նրանք չկատարեն ռուսական ներխուժման կադրերը հեռացնելու պահանջները:
Ուրբաթ օրը Ռուսաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու օրինագիծը, որը նախատեսում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին «ոչ պաշտոնական» տեղեկության տարածման համար մինչև 15 տարվա ազատազրկում։
«Ռուսաստանի ժողովուրդը նույնպես իրավունք ունի իմանալու այս անիմաստ պատերազմի մարդկային կորուստների գնի մասին, որը վճարում են իրենց զինվորները»,- ասել է Փրայսը:
«Մենք Պուտինին և նրա կառավարությանը կոչ ենք անում հարգել Ռուսաստանի միջազգային պարտավորությունները և խոստումները և անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից և հարգել իրենց քաղաքացիների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները», - նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան