Գերմանիան հայտարարել է, որ զենքի նոր խմբաքանակները պատրաստ են Ուկրաինային մատակարարման համար
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զենքի հերթական խմբաքանակները պատրաստվում են ուղարկել Ուկրաինա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Ես կարող եմ հաստատել, որ հետագա բեռները պահեստներում են, պատրաստ են առաքման։ Սպասվում է Անվտանգության խորհրդի որոշումը։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասել է նախարարության ներկայացուցիչը Բեռլինում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պլանավորում են նոր սպառազինություններ մատակարարել դեպի Ուկրաինա և ինչ են դրանք ներառում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։
Ինչպես հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, ռուս զինվորականները ոչ թե հարվածներ են հասցնում քաղաքներին, այլ անջատում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Չեխիայից զենքով բեռնված երկրորդ գնացքն է ուղարկվել Ուկրաինա
- Մոտ 30 երկիր համաձայնել է զենք մատակարարել Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան