Ի վերջո, ո՞րն է Պուտինի վերջնախաղը․ ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Ի վերջո, ո՞րն է Պուտինի վերջնախաղը։ Ես որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանի համար շահավետ սցենար չեմ տեսնում։
Եկեք տարբերակները դիտարկենք...
ТАРБЕРАК А. Ռուսաստանը գրավում է ամբողջ Ուկրաինան, հաստատում դրածո ինչ-որ ռեժիմ։
Ուկրաինայի տարածքի մեծ մասի բնակչությունը կլինի խիստ թշնամաբար տրամադրված թե՛ Ռուսաստանի, թե՛ դրածո իշխանությունների հանդեպ և այդ թշնամությունը անընդհատ թեժ է պահվելու Արևմուտքի կողմից։ Ավելին՝ Արևմուտքը (առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները) զգալի միջոցներ է ներդնելու ընդհատակյա դիմադրություն կազմակերպելու համար։
Ռուսաստանը տասնամյակներով մնում է աղետալի սանկցիաների տակ։ Տնտեսության զարգացումը կա՛մ կդանդաղի, կա՛մ նույնիսկ հետընթաց կլինի։
ТАРБЕРАК Б. Ռուսաստանը կիսում է Ուկրաինան՝ վերահսկողություն հաստատելով ձախափնյա (արևելյան հատվածի) վրա։
Այդ մասում լինում է նույնը, ինչ նկարագրեցի առաջին տարբերակի համար, իսկ Ռուսաստանից անկախ մնացած մասում Արևմուտքը կառուցում է ռուսատյացության հզորագույն ֆորպոստ, հզոր բանակով։
Պատկերացրեք 25–30 միլիոն բնակչությամբ, Իսրայելի պես երկիր, որին ուղղվում են Արևմուտքի ֆինանսական, տեխնոլոգիական, քաղաքական աջակցության հզոր հոսքերը։
Ընդ որում կապ չունի, թե ամբողջը չգրավելու համար ռուսներին ինչ երաշխիքներ կտրվեն ուկրաինացիների կողմից, դրանք շատ արագ խախտվելու են, բայց Ռուսաստանն այլևս ռեսուրս չի ունենա այդ երաշխիքները խախտելու համար պատժելու։
Պատժամիջոցները կմնան տասնամյակներով։
ТАРБЕРАК В. Ռուսաստանը մնում է Ղրիմում (մի քիչ ընդլայնված, որպեսզի պաշտպանի թերակղզու ջրամատակարարումը) և Դունբասում և Լուհանսկում։
Ամբողջ Ուկրաինան դառնում է նախորդ կետում նկարագրածս ռուսատյացության ռազմաբազա, ուղղակի 35–40մլն բնակչությամբ։
Պատժամիջոցները կմնան տասնամյակներով։
Այլ тарберак-ներ էլ կան, բայց ավելի քիչ հավանական են (թեպետ ոչ անհնարին)։
Այլ, ավելի հավանական ելքեր տեսնո՞ւմ եք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ռուսաստան, մենք քեզ հետ ենք». Կումունիստների ակցիան դեսպանատան դիմաց
- Panasonic ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանի հետ առևտրային գործունեությունը
- Ռուսաստանի զինդատախազը Երևանում է
- Իրանը և Ռուսաստանը քննարկել են համագործակցության ուղիները երկաթգծի և երկաթուղային նախագծերում
- ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության դեմ «լայնածավալ հարձակումը»
- ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին զրկել ԱՀԿ-ում առավել բարենպաստ պետության կարգավիճակից
- Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
- ԱՄՆ-ն տնտեսական նոր միջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի
- Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի
- Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությունը Պարալիմպիկ խաղերին արգելվեց
- Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է
- Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ
- Պենտագոն. Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը ԱՄՆ-ին կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով
- ԵՄ-ն արգելել է եվրոյի մատակարարումը Ռուսաստան
- Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները կասնակցեն Պարալիմպիկ խաղերին
- Մուստաֆա Դեսթիջի. «Եթե այսօր Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, վաղը նա կհասնի Կարս ու Ադրահան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան