Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
Գերմանիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի մասին։
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերիհետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է երկխոսության համար ուկրաինական կողմի հետ։
«Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար, նաև նրանց հետ, ովքեր ցանկանում են խաղաղություն Ուկրաինայում»,- ասված է հայտարարության մեջ։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է շաբաթվա վերջին:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
- Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ․ ՀՀ ԱԳՆ
- Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա. Ստոլտենբերգ
- Գերմանիան հայտարարել է, որ զենքի նոր խմբաքանակները պատրաստ են Ուկրաինային մատակարարման համար
- Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է
- Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ
- Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ի մոտակայքում բռնկված հրդեհը տեղայնացվել է
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- ԵՄ-ն 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար
- Հունգարիան մեղմացրել է ներգաղթի քաղաքականությունը ուկրաինացի փախստականների համար
- Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան