Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Չավուշօղլուն Թուրքիայի անունից գոհունակությունն է հայտնել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք, թեկուզև տարածաշրջանային մակարդակով՝ խաղաղ բնակչության տարհանման համար։
Նրա խոսքով՝ այդ միջանցքը ոչ միայն հնարավորություն կտա տարհանել քաղաքացիներին, այլև կհեշտացնի մարդասիրական օգնության ուղարկումն այդ շրջաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան