Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 13-ին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վ.Խաչատուրյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագահի ընտրության հարցի քննարկմանն ու քվեարկությանը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել միայն իշխող ՔՊ խմբակցության 71 պատգամավոր։
Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը շնորհավորել է Խաչատուրյանին
- Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի նախագահ
- Վահագն Խաչատուրյանին ՔՊ-ն կընտրի երկրորդ անգամ
- Ես քաղաքական գնատականներ չեմ տալու. Վահագն Խաչատուրյան
- Վահագն Խաչատուրյանը չընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին