Բուք, ցածր տեսանելիություն, մերկասառույց. Ճանապարհները՝ ժամը 9։00-ի դրությամբ
Մարտի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մեղրիի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ և Գագարին-Ծովագյուղ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։
Վարդենիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին