Եվրոպայի բորսայում գազի գնի նոր ռեկորդ է սահմանվել՝ 1000 խմ-ի դիմաց գրեթե 2400 դոլար
Եվրոպայի բորսայում գազի գինը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական ռեկորդը և այսօրվա սակարկությունների ընթացքում գրեթե հասել է 2400 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Լոնդոնի ICE բորսան։
Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է մինչև 2391,6 դոլար 1000 խմ-ի դիմաց կամ 212 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար (հիմնվելով եվրո/դոլար ընթացիկ փոխարժեքի վրա՝ ICE գները եվրոյով են մեկ ՄՎտ/ժ-ի համար):
Ընդհանուր առմամբ, գազի ինքնարժեքն առևտրի սկզբից աճել է ավելի քան 31%-ով։
Կապույտ վառելիքի արժեքի նախորդ ռեկորդը սահմանվել է նախորդ օրը՝ գինը բարձրացել է մինչև 2279 դոլար 1000 խմ-ի դիմաց, կամ 198,56 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել
- Ուկրաինան և Թուրքիան քննարկել են Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարումների թեման
- «Գազպրոմ»-ը 2021 թվականին ռեկորդային ծավալով գազ է մատակարարել Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան