Հասարակություն 10:37 04/03/2022 Հայաստան

Տաքսին էլի թանկացել է

Վերջին օրերին տաքսիների ծառայություններից օգտվող քաղաքացիները նկատել են ուղեվարձերի որոշակի բարձրացումներ: Մասնագետների մոտ կարծիք կա, որ այն կարող է լինել գազի գնի թանկացումների, կամ Ուկրաինական պատերազմի ֆոնին սցիալ-տնտեսական վիճակի վատթարացման սպասումների հետևանք: Panorama.am-ը իրավիճակի պարզաբանման նպատակով դիմեց ոլորտում գործուենություն ծավալող հասարակական կազմակերպության նախագահին և խոշոր տաքսի ընկերության ղեկավարին:

«Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը Panorama.am-ին ասաց. «Տաքսու հարցն միշտ այսպես օդից կախված է մնալու, քանի դեռ պետությունը ճիշտ մոտեցում ցույց չի տվել այդ հարցին: Այդ ոլորտն այսօր ոչ մի կերպ չի կարգավորվում: Բոլոր օրենքները կան, որ տաքսին պետք է լինի օրինական դաշտում և լիցենզավորված, բայց դրանք, չգիտես ինչու, ծալել մի կողմ են դրել ու չեն օգտագործում: Օրինակ՝ ոստիկանն ամեն քայլափոխի կանգնեցնում է նման մեքենաները, տուգանում ԱՊՊԱ չունենալու համար, բայց ոչ մեկը չի տուգանում տաքսի մեքենաների վարորդներին, որ առանց իրավունքի ուղևոր են փոխադրում:

Անընդունելի է կարգավորել դաշտն այս ձևով, մանավանդ, որ օրենք էլ չկա, որ ուղեվճարների գների սահմանափակում անեն կամ՝ ընդհանրապես այն սահմանեն, կամ, եթե ոչ գնի՝ գոնե հաշվարկային մեխանիզմի սահմանափակում անեն, կարգ մտցնեն: Եթե չկա այդ կարգավորումներն, իհարկե, տաքսի ծառայությունների գներն այսպես անընդհատ լողալու են»:

Սահակյանի խոսքով՝ այդ ամենը սկսվել է Yandex տաքսի ընկերության շուկա մտնելուց հետո, երբ 1100 տաքսի ընկերությունները, ստիպված փակվեցին դեմպինգի արդյունքում:

ՀԿ նախագահը հայտնեց, որ իր տվյալներով Yandex ընկերությունը սկսզբում իր գրպանից 4.5 մլն դոլար էր վճարում է, որ տաքսիները 100 դրամով ուղևոր փոխադրեին: 

«Այսօր պետական վիճակագրությամբ 60 հազար տաքսի-մեքենաներից 55 հազարն աշխատում են օնլայն հարթակներում, այսինքն՝ օրենքից դուրս: Նրանք պետությանը ոչ մի կոպեկի հարկ չեն վճարում որպես մեքենա, նաև չունեն իրավունք մարդ տեղափոխելու: Այս պայմաններում գների տատանումը, ինչով ասես կարելի է պայմանավորել: Նաև վերևում թվարկածները կարող են լինել պատճառները, թե ինչու է գները բարձրանում»,-նկատեց Վահագն Սահակյանը և շեշտեց, որ այսօր տաքսու թանկացման պատճառն այն է, որ ամեն մեկն իր քմահաճույքով է շարժվում, և շուկայում երեք՝ Yandex, GG, UTaxi դոմինանտ ընկերությունները պայմանավորվածությամբ կարող են օրվա մեջ գին փոխել, որը օրենքին հակասում է:

Նրա խոսքով՝ պատկան մարմինները հղում են անում նրան, որ տեխնոլոգիաները զարգանում են և Հայաստանն էլ պետք է գնա այդ ուղղությամբ՝ դրանով հիմնավորելով տաքսիներում հեռախոսներով ուղեվարձը հաշվելու պրակտիկան:

«Ամբողջ աշխարհում վարորդներին արգելված է օգտագործել հեռախոսներ և տաքսի ընկերություններին արգելված է առանց չափիչների մեքենաներն օգտագործել որպես տաքսի: Հեռախոսը պետության վերահսկողությունից դուրս սարք է, այն բաց պլատֆորմի՝ Լինուքս օպերացիոն համակարգի վրա ծրագրավորված սարքավորում է, որտեղ ամեն ոք կարող է ամեն ինչ անել»,-հայտնեց «Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահը և հավելեց. «Հաշվիչների դեպքում, այն չափագրելուց, պետության կողմից կապարակնքելուց հետո ոչ ոք չի կարող այնտեղ գնի կամ կիլոմետրի հաշվարկի փոփոխություն անել: Այսինքն՝ այսօր ամեն ինչ արվել է, որ այդ դաշտը պետության վերահսկողությունից դուրս մնա, դրա համար էլ այս վիճակն է տիրում: Եթե այն լիներ պետության վերահսկողության տակ, հաշվիչներն առանց պետության իմացության չէին կարող վերածրագրավորվել: Այն, որ մենք օրվա տարբեր ժամերին ունենում ենք տարբեր գներ, պատճառաբանում են, թե պիկ ժամերին մեքենաները խցանման մեջ են, պակաս կա… Ես էլ հարցնում եմ, թե արդյո՞ք կարագ տեղափոխող մեքենան խցանման մեջ հայտնվելու պատճառով կեսօրին կարագի գինը պետք է թանկանա»:

Վահագն Սահակյանի խոսքով՝ այդ ամենը տրամաբանությունից դուրս է և՝ պետության հանցավոր անտարբերության արդյունք, ինչի հետևանքով ոչ մի տաքսի հարկ չի վճարում:

«Օրենքը չի աշխատում մի դեպքում, երբ այդտեղից որոշ մարդիկ դիվիդենտներ ունեն: Եթե կաշառք չեն վերցնում և չեն օգտագործում օրենքը, ապա այլ տարբերակ չկա: Մեր օրենսդրությունում կա սահմանում, թե որն է կոչվում տաքսի մեքենա, կա օրենք, որ տաքսի ծառայություները պետք է անպայման լիցենզավորվեն, և կա կարգ թե ինչ կարգով է լիցենզավորումն անցկացվում և ինչ հարկատեսակներով են հարկվում այդ ընկերությունները: Բոլոր օրենքները կան, բայց օնլայն տաքսիների հայտնվելուց հետո դրանք չեն գործում: Ինչպե՞ս կարող է լինել օնլայն տաքսի, նման ձևով կարող է նամակագրություն լինել, կոնֆերանս, բայց  օնլայն մարդ տեղափոխելն տելեպորտն է, որը գոյություն չունի»,-հայտնեց ՀԿ նախագահը:

Խոշոր տաքսի ընկերության ներկայացուցիչը Panorama.am-ին հայտնեց, որ իրենց մոտ գները չեն բարձրացել:

«Եթե նկատի ունեք հավելավճարը, ապա նրա բարձրացումը  կապ ունի կոնկրետ այդ պահի դրությամբ տվյալ շրջանում, կամ տվյալ փողոցում, կամ թաղամասում առաջարկի և պահանջարկի միջև եղած անհավասարակշռության հետ: Եթե պահանջարկն ավելի շատ է լինում, քան այդ պահին առաջարկը, ապա հավելավճարը մեծանում է, որի նպատակն այն է, որ ավելի շատ մեքենաներ ներգրավվեն այդ պահին և դրանով առաջարկի շուկան  կարգավորվի և գինը բալանսավորվի: Այդ քաղաքականությունը միշտ է գործել»,-ասաց նա:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ եթե վերջին մի քանի օվա ընթացքում ինչ-որ մի թաղամասում եղել է մեքենաների դեֆիցիտ կամ գերպահանջարկ, այն կարող է պատճառ հանդիսանալ ինչ-որ չափով գնի բարձրացմանը:

«Օրինակ՝ ամռան շոգ օրերին պահանջարկը բարձարնում է, որը կարող է կապված լինել զբոսաշրջիկների թվի ավելացման, մարդկանց ավելի ակտիվ գործունեության հետ և այլն: Գինն ավտոմատ թանկանում է այնքանով, որքանով անհրաժեշտ կլինի, տվյալ զոնայում ավելի շատ մեքենա ներգրավվել, որպեսզի հետբալանսավորում արվի և իջնեն գները:Բայց մենք մրցունակ ենք շուկայում և մեր մոտ գնի բարձրացումն այդքան մեծ շեղում չպետք է տա, որ մի հատ էլ շուկայի վրա անդրադառնա»,-հայտնեց տաքսի ծառայության ներկայացուցիչը:

Պատրաստեց Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}