
Panasonic ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանի հետ առևտրային գործունեությունը
Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ ճապոնական Panasonic ընկերությունը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով դադարեցնում է առևտրային գործունեությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական կայքում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ելնելով ապրանքների տեղաշարժի հետ կապված ներկայիս տնտեսական և նյութատեխնիկական իրավիճակից՝ խումբը, սկզբունքորեն, դադարեցնում է առևտրային գործունեությունը Ռուսաստանի հետ»,- Panasonic-ի հայտարարության տեքստը մեջբերում է«Ռիա Նովոստի»-ին։
Ուկրաինայի ապառազմականացման հարցով ՌԴ հատուկ գործողության ֆոնին Արևմուտքի երկրները սկսել են հակառուսական պատժամիջոցներ սահմանել։