Լևոն Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
Մարտի 4-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ԿԲ խորհրդի անդամի ընտրության արդյունքները, նշել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր:
69 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրվել Լևոն Սահակյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան