Քաղաքական 16:43 03/03/2022 Հայաստան

ԶՊՄԿ բաժնեմասերի գործարքը քննող հանձնաժողով իշխանությունը չի ստեղծի, քանի որ «իրենք իրենց ոտքին չեն կրակի». Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկել է իշխանությանը քննիչ հանձնաժողով ստեղծել և պարզել՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում մասնաբաժին ունի, թե ոչ։

Panorama.am-ի հետ զրույցում  նա ասաց, որ ընդդիմության ձայները բավարար են նման հանձնաժողով ստեղծելու համար, բայց իր առաջարկի տրամաբանությունն այն է, որ իշխանությունը ստեղծի, քանի որ հենց իշխանության ներկայացուցիչներն են ասում՝ պետք է պարզել Ռ.Քոչարյանը փայ ունի, թե չունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։

Միաժամանակ  ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ իշխանությունը նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես չի գա, քանի որ «իրենք իրենց ոտքին չեն կրակի»։

«Ես նման առաջարկությամբ հանդես եկա ի պատասխան ՔՊ-ական պատգամավորներից մեկի այն հայտարարության, որ պետք է պարզել՝ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը փայ ունի՞ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում։ Ես նախ արձագանքեցի, որ 4 տարի այս թիմն իշխանության է, դեռևս, փաստորեն, չի պարզել՝ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը փայ ունի՞ կոմբինատում, թե՞ ոչ։ Տարիներ շարունակ այդ կեղծիքը տիրաժավորվել է  ինչպես մամուլի կողմից, այնպես էլ այսպես կոչված ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից։ Հավատարիմ մնալով այդ ոճին՝ այսօրվա իշխանությունները, ովքեր նախկինում ընդդիմություն էին, շարունակում են նույն կեղծիքները տիրաժավորել։

Իմ առաջարկությունը շատ հստակ էր ձևակերպված՝ եթե 4 տարի իշխանության են ու դեռ չեն պարզել Ռոբերտ Քոչարյանը փայ ունի, թե ոչ պղնձամոլիբդենային կոմբինատում, ստեղծեն  քննիչ հանձնաժողով ու պարզեն»,- ասաց Ա.Խամոյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ իր երկրորդ առաջարկության պատճառով իշխանությունը չի գնա այդ քայլին. «Այդ քննիչ հանձնաժողովը նաև պետք է պատասխանի այն հարցին, թե  ինչպես ստացվեց պետական մակարդակով ռեկետը։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կոմբինատի 15 տոկոս բաժնեմասի փոխանցման մասին է։  Պետք է պատասխանել հարցերին՝ որտե՞ղ են ձեռք բերվել այդ պայմանավորվածությունները, որտե՞ղ են տեղի ունեցել բանակցությունները, ո՞ւմ միջև է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը, ինչո՞ւ է 15 տոկոսը փոխանցվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին և ոչ թե իրավասու նախարարությանը,  ինչո՞ւ իր հավատարիմ մարդկանցից մեկին գործուղեց կոմբինատի խորհուրդ, այնուհետև դուրս եկավ։ Իշխանությունը պնդում է, որ 15 տոկոսը Փաշինյանի  աշխատակազմին փոխանցելու մեջ որևէ հանցակազմ գոյություն չունի։

Այս բոլորը հարցեր են, որոնց քննիչ հանձնաժողովը ևս պետք է պատասխան տա։ Ինձ համար ակնհայտ է, որ իշխանություններն իրենք իրենց ոտքի վրա չեն կրակի և չեն ստեղծի հանձնաժողով՝ պատասխանելու այդ հարցերին, բայց կշարունակեն իրենց ոճին հավատարիմ ապատեղեկատվություն տարածել»։

Ա. Խամոյանն ասաց՝ ինքն առաջարկել է և եթե իշխանությունն իր հայտարարություններում արդար է, ապատեղեկատվություն չի տարածում, պետք է ստեղծեն ու քննեն, լույս սփռեն այս ողջ պատմության վրա։

«Իսկապես զավեշտալի է, երբ մարդիկ 4 տարի լինելով իշխանություն, իբր չեն պարզել՝ ով որտեղ փայ ունի։ Ստույգ տեղեկատվության եմ տիրապետում, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին գործն է եղել խոշորացույցով ստուգել որ ընկերությունում փայ ունի պարոն Քոչարյանը, քանի տոկոս ու ամեն անգամ բախվել է հիասթափության։

Տարիներ շարունակ  այս իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին «Սպայկա»-ում էլ փայ ունի։ Հետաքրքիր է՝ պարզեցի՞ն, թե՞ ոչ, թե գուցե,  ըստ օդում կախված լուրերի, արդեն «Սպայկա»-ի տնօրինության հետ հարաբերությունները կարգավորել են ու էլ հետաքրքիր չէ՝ ով փայ ուներ, ով չուներ»,- ասաց Ա. Խամոյանը։

Ըստ նրա, ակնհայտ է՝ իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը շատ լավ էլ պարզել են, որ տարիներ շարունակ իրենց կողմից տիրաժավորվող մտքերն ընդամենը հերյուրանքներ են եղել։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}