Կառավարությունն առաջարկում է սահմանել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար մեկ միասնական պատասխանատվության չափ
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ առաջարկում են սահմանել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար մեկ միասնական տուգանքի համակարգ։
Նա նշեց, որ ունեն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների մասով կարգավորումներ, որոնց համար նախատեսված են պատասախանատվության միջոցներ և այժմ հսկիչ դրամարկղային մեքենաների կանոների խախտման համար պատասխանատվության միջոցների վերանայման անհրաժեշտություն ունեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր դրանք տարանջատված են ըստ տարվա ընթացքում կատարման պարբերականության, ըստ գործունեության տեսակների, սահմանված են կասեցման դրույթներ, որոնք իրենց արդյունավետությունը կորցրել են, այլևս չեն ապահովում այն անհրաժեշտ ազդեցությունը, որը կունենա հսկիչ դրամարկղային մեքենաներ շահագործողների վրա։
Ա.Մանուկյանի ներկայացմամբ, գործող կարգավորումներով հսկիչ դրամարկղային մեքենա չունենալու համար սահմանված է պատասխանատվության միջոց՝ առաջին անգամ 300 հազար դրամ, երկրորդ անգամ 600 հազար դրամ, ըստ հանրային սննդի գործունեության տեսակների՝ ավելի մեծ չափերի են հասնում տուգանքները՝ 1 միլիոն և 2 միլիոն դրամ։
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար առաջին դեպքով սահմանված է 150 հազար դրամ պատասխանավության միջոց, հանրային սննդի դեպքում՝ 600 հազար դրամ, երկրորդ դեպքով պատասխանավության միջոց՝ նախորդ եռամսյակի ֆիսկալային հասույթի 0,7 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ, հանրային սննդի համար՝ 1 միլիոն դրամ։
«Այս նախագծով առաջակվում է վերանալ այն մեխանիզմը, որ տուգանքները սահմանված են ըստ ոլորտների, ուժը կորցրած ճանաչել կասեցման դրույթները, կասեցումը տուգանքով փոխարինելու դրույթները և սահմանել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար մեկ միասնական պարզ, հստակ պատասխանատվության չափ, որը կկազմի նախորդ եռամսյակի ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների իրացման շրջանառության 0.5 տոկոս՝ գումարած 200 հազար դրամ։ Սա կկազմի տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքի համար, չեն առանձնացվի առաջին, երկրորդ թե երրորդ դեպք»,- ասաց Արթուր Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին