04.03.2022. Կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
Հայաստանում մարտի 3-ին կատարվել է 3847 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 836 հիվանդ, գրանցվել է մահվան 12 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421008 դեպք, որոնցից 404993 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5875 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8516 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1624 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 140 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2909913 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.03.2022. Կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 քաղաքացի
- 02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- 01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի