Այսօրվա իշխանություններն աննախադեպության սինդրոմով են տառապում. Արա Սահակյան
«Ընդդիմությունը կարողացավ ճնշում գործադրել եվրոպական կառույցների և հենց Եվրամիության պատվիարկության վրա և մենք տեսնում ենք ԵՄ արձագանքը»,- ասուլիսում հայտնեց Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը:
Նա շեշտեց, որ եվրոպական կառույցի վերջին գնահատականներով, Հայաստանում ժողովրդավարությունը դոփում է իր տեղում, այն նախորդ իշխանությունների ցուցանիշներից չի բարձրացել, պահպանվել է կառավարության և բիզնեսի կապեը, որը մտնում է կոռուպցիայի սահմանման մեջ, քանի որ օրվա իշխանությունը խորհրդարան է բերում օլիգարխ բիզնեսմենի:
Արա Սահակյանը նաև նկատեց, որ այդ գնահատականների մեջ կա եվրոպական երկդիմություն, որի մեջ իրենց սերունդը համոզվեց արցախյան պատերազմի ժամանակ, այնպես, ինչպես 1915 թվականի սերունդը:
«Քանի որ այս իշխանությունների հենարանը կոլեկտիվ Արևմուտքն է, ապա ճիշտ է, որ ընդդիմությունն աշխատում է Արևմուտքի ներկայացուցիչների հետ»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ընթացքին՝ Սահակյանը հայտարարեց, որ այն այլ գործընթաց մերկացրեց:
«Այս իշխանությունը, որը ոչնչացնում, նսեմացնում, հողին է հավասարեցնում մեր պետության 30 տարվա կյանքը, ԱԺ քննարկմամբ փաստեց հակառակը, որ նախկինում եղել է քաղաքական կյանք, քաղաքապետարան, Հայաստանում եղել են հաջողություններ, անապատ չի եղել»,- ասաց նա՝ փաստելով, որ Վահագն Խաչատուրյանին պաշտպանելիս նույն ՔՊ պատգամավորները ներկայացնում էին նախորդ տարիներին կատարված պետականաշինության դրական քայլերը:
Արա Սահակյանի խոսքով՝ այսօրվա իշխանություններն աննախադեպության սինդրոմով են տառապում, և իրենց յուրաքանչյուր գործ ներկայացնում են որպես առաջինը՝ օրինակ բերելով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացը:
Բանախոսը հայտարարեց, որ մինչև այս իշխանությունները, նախորդ երեք նախագահներն էլ այդ ուղղությամբ գործ են արել, բայց միշտ առաջին պլանում են պահել հայոց ցեղասպանության հարցը:
Սահակյանը նաև իշխանություններին հորդորեց Թուրքիայի հետ հարաբերություններ չհաստատատել Հայոց ցեղասպանության հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան