Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալ մուտք է գործվել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի տեղեկատվական ռեսուրս. ՀՀ ԱԱԾ փոխտօրեն
ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումը դեպի Ադրբեջան տարբեր երկրներից և նրանց մասնակցությունն այդ պատերազմական գործություններին այս արձանագրության վավերացումը որևէ ձևով ՀՀ-ին նոր իրավական հնարավարություն տալո՞ւ է այս խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու, առաջ տանելու և դատապարտելու համար։
Հիմնական զեկուցող ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի կարծիքով, մի քիչ խնդրահարույց կարող է լինել, միջագային հանրության տեսակետից Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ։
«Առանց այդ ընթացակարգերի էլ, մեր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել ենք միջազգային տարբեր ատյաններ հասնելի դարձնել։ Չնայած ձեր նշած դեպքում խնդիրը վերաբերում է պատերազմական հանցագործություններին կոնկրետ վարձկանների մասով»,- ասաց Ս. Հայրապետյանը։
Ա. Գևորգյանը հարցրեց նաև՝ կա՞ն տեղեկություններ, թե մենք այս հարցադրմանն ինչ արձագանքներ ենք ստացել, այսինքն, օրինակ, ձեր գերատեսչության գծով, եթե, իհարկե, հրապարակման ենթակա են։ ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ այդ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ԱԳՆ խողովակներով, իսկ իրենց գերչատեսչության մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ ձեռնարկել է, տվյալ ահաբեկիչների վերաբերյալ տվյալները՝ շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ, մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում նրանց մուտքը տարբեր երկրներ կանխելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան