Երբ նախկիններից եք խոսում, մի հատ մոտեցեք հայելուն, ձեզ նայեք՝ երե՞կ եք ծնվել. Արմինե Ադիբեկյանը՝ իշխանություններին
«Ով հողերը հանձնելու թուղթը ստորագրել է՝ նա հողատու է, ու թող փորձի ինձ հակառակն ապացուցել՝ հողերը հետ բերելով, այն միակ ուղին է, որով անձը, լինի Փաշինյանը, թե մեկ ուրիշը, կարող է հողատուի պիտակն իր վրայից լվանալ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Նա հայտնեց, որ հասկանում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ոչ մեկին դուրս չի գա դավաճանի պիտակը՝ անգամ եթե նա դավաճան է:
Անդրադառնալով վիրավորանքը քրեականացնող օրենքին, Ադիբեկյանը նկատեց, որ այն տույժեր կորզելու միջոց է և շեշտեց, որ այդ բոլոր գործերը հարուցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ միջնորդների դիմումներով:
Նրա խոսքով՝ այդ բոլոր քրեական գործերով ապացուցման բեռն ընկնում է մեղադրող կողմի վրա, որը պետք է ապացուցի, որ արտահայտությունը վիրավորանք է, որից վիրավորվածը խորը սթրես է ապրել:
«Փաստաթղթային հիմք պիտի լինի, վիրավորանքի սուբյեկտը պիտի անցնի դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննություն և բերի տեղեկանք առ այն, որ վիրավորանքի պատճառով ձեռք է բերել հիվանդություն, սթրես է ապրել, այդ վիրավորանքն ազդել է իր կյանքի որակի վրա»,- ասաց բանախոսը՝ պնդելով, որ դատախազությունը և քննիչները չեն կարող վստահ ասել՝ երրորդ կողմը ծանր վիրավորանք է ապրել:
Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ վիրավորանքը քրեականացնող օրենքը լրիվ անիմաստ է:
Բանախոսը նկատեց, որ գործող իշխանությունները չպետք է նախկիններ-ներկաներ հարաբերակցության մասին խոսեն, քանի որ նույն Խաչատուր Սուքիասյանը, Վահագն Խաչատուրյանը նախկին են:
«Երբ նախկիններից եք խոսում, մի հատ մոտեցեք հայելուն, ձեզ նայեք՝ երե՞կ եք ծնվել, թե՞ երեք տարի առաջ եք Գլենդելից եկել ՀՀ ծառայելու: Նույն նախկին կոռումպացված համակարգի հիմնական շառավիղներից էլ դուք եք եղել»,- ասաց Ադիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան