Արցախում քննարկել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը
Մարտի 4-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Օրակարգում ընդգրկված էր ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցը։
Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հակոբյանը։
Փաթեթով առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնել ռազմական ամբիոններ։ Վերջիններիս գործունեությունը միտված կլինի ուսանողակենտրոն միջավայրի, ռազմական կրթության մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ռազմական պատրաստության ծրագրերով պահեստազորի սպաների պատրաստմանն ու երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործմանը։
Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին նախարարը տվել է պարզաբանումներ։
Օրինափաթեթը միաձայն դրական եզրակացությամբ ներկայացվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան