Անկախ որդու զոհվելու հանգամանքից, ընտանիքն ունի զոհ, հետևաբար մյուս երեխաները չպետք է գնան ծառայության. Թագուհի Թովմասյան
«Նախագծով հնարավորություն է տրվում հայոց բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանք իրենց տղաներին նորից չուղարկեն բանակ և վիշտը նորից չթարմանա»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ելույթ ունենալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագծով առաջարկում է ՀՀ ԶՈւ-երում ծառայությունից ազատել բանակում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների բոլոր եղբայրներին:
Շեշտելով, որ օրենքն այդ տեսքով ընդունելու դեպքում ակնհայտորեն հավասարության խնդիր է լինելու՝ Թովմասյանն ասաց, որ եթե խոսվում է բանակում զոհի մասին, ապա չպետք է դիտարկել, թե ինչ հանգամանքներում է նա զոհվել:
«Ընտանիքը երեխային տվել է բանակին, երկու տարի հայկական բանակը պատասխանատվություն է կրում ընտանիքի անդամի համար, զինծառայողը ենթարկվում է հրամաններին, իր կամքից անկախ իրականացնում է ծառայություն, մեկը՝ առաջնագծում, մյուսը՝ թիկունքում և անկախ նրանից, թե ինչ հանգամանքում է զոհվել զինծառայողը, պետք է դառնա այս օրենքի շահառու»,-հայտարարեց Թովմասյանը:
Պատգամավորը նկատեց, որ հարցն սկզբունքային և հույս հայտնեց որ ՀՀ ՊՆ-ն կքննարկի այն և դրական եզրակացություն կտա իր առաջարկությանը:
«Որովհետև ցանկացած ընտանիքի համար էական չէ, թե ինչ հանգամանքում է զոհվել իր որդին, նրանք ունեն զոհ, հետևաբար մյուս երեխաները չպետք է գնան ծառայության»,-ասաց Թովմասյանը և անընդունելի համարելով այն երևույթը, որ բանակում էլեկտրահարվելուց զոհված զինծառայողի եղբայրը պետք է գնա ծատայության, իսկ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածինը ոչ, հավելեց. «Սա անընդունելի է, խտրական մոտեցում, որը պետք է վերացվի, քանի որ այս օրենքն ունի բավական դրական շեշտադրումներ և նպատակներ, հետևաբար, եթե այս փոփոխությունը չի ընդունվում՝ դառնում է խնդրահարույց իրավահավասարության տեսանկյունից»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությանից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին
- ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է զոհված եղբայր ունեցողներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան