Մալաթիա-Սեբաստիան նոր ղեկավար ունի
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի։
Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, Սաշա Կատվալյանը մարտի 2-ից նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ ազատվելով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Նույն որոշմամբ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին