Շատ շուտով հայ ժողովուդը թափ է տալու ձեր բոլորի վրա. Նարեկ Սամսոնյան
«Այդ բառամթերքը Հայաստանի քաղաքական դաշտ բերողը հենց Փաշինյանն է, մինչև 2018 թ-ը փողոցում ոչ մեկը հայհոյանք չի գոռացել ու դրանից հետո հանգիստ ապրել»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վերջին հայհոյանքին:
Նրա խոսքով՝ այդ բառամթերքը նաև իշխանությունների քաղաքական-մտավոր կապիտալի արդյունքն է:
Բանախոսը նկատեց, որ Փաշինյանը հայհոյանքը բերելով քաղաքական դաշտ, շատ շուտով պարտվել է, և իր խոսքը հիմնավորեց՝ պնդելով, որ ցանկացած ինտելեկտով մարդ ավելի լավ կարող է զբաղվել հայհոյաբանությամբ, քան ոչ ինտելեկտով հայհոյաբանները:
Սամսոնյանը նաև նկատեց, որ վիրավորանքը քրեականացնող օրենքն աշխատում է բացառապես այն մարդկանց դեմ, որոնք Փաշինյանի հակառակորդներն են:
«Ալիևն ամեն անգամ, իր բառերով ասած, թափ է տալիս իր վրա, ոչ միայն մատն է թափ տալիս, այլ սովորաբար մատը թափ չի տալիս»,- նշեց Սամսոնյանը և նկատեց, որ Փաշինյանը չի կարողանում պատասխանել Ալիևին, և փորձում է այդ կերպ պատասխանել ընդդիմությանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն ունի գենետիկ անբարտավանություն, որին գումարվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակը, երբ զգում է, որ իր իշխանությանը՝ թեկուզ մեկ տոկոս ինչ-որ մի վտանգ կա և ստացվում է այն՝ ինչ եղավ ԱԺ-ի վերջին հարցուպատասխանի ժամանակ:
«Պատրաստվեք բոլորդ, շատ շուտով հայ ժողովուդը, ձեր վարչապետի բառերով, թափ է տալու ձեր բոլորի վրա՝ սկսած ձեր գերագույն գլխավոր թափտրվածից»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին