Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ի մոտակայքում բռնկված հրդեհը տեղայնացվել է
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Զապորոժիե ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող շենքում բռնկված հրդեհը տեղայնացվել է 2000 քմ մակերեսով։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ժամը 7.55-ին Էներգոդար քաղաքի Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնա-մարզական շենքում (60 x 40 մետր չափերով) հրդեհը էր բռնկվել, այն տեղայնացվել է 2000 քմ տարածքում: Նախնական տվյալներով զոհեր կամ վիրավորներ չկան»,-ասվում է պետական ծառայության Telegram ալիքում։
Ավելի վաղ ատոմակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է տեղի ունեցել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի հսկողության տեսախցիկի կադրերում ծուխ է երևում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն հայտնել էր, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ատոմակայանի մոտ, կայանի էներգաբլոկներից մեկն անջատվել էր։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մանրամասնեց, որ այրվում են ատոմակայանի հինգ հարկանի ուսումնական համալիրի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։
Ուկրաինայի միջուկային և ճառագայթային անվտանգության գծով գլխավոր պետական տեսուչ Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում բացատրել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ում կա յոթ միջուկային կայան, վեց էներգաբլոկ և միջուկային պահեստ: Նրա խոսքով, թիվ 1 էներգաբլոկը նախկինում կանգնեցվել էր վերանորոգման համար, թիվ 2 և 3 էներգաբլոկները անվտանգ անջատվել են, իսկ թիվ 4-ը շարունակում է աշխատել։ Թիվ 5 և 6 էներգաբլոկները սպասման վիճակում են, նրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ատոմակայանում բռնկված հրդեհի մասին տեղեկություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան