Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարան, կլինեն ավելի շատ զոհեր և տուժածներ։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկա երկու օրերին, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի Ուկրաինայում. կլինեն ավելի շատ զոհեր, տուժածներ, ավելի շատ ավերածություններ», - ասել է նա:
Դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Ուկրաինան ականատես է լինում «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիայի»՝ «գրավված քաղաքներով, հիվանդանոցների, դպրոցների, բնակելի շենքերի գնդակոծումներով, ատոմակայանների շուրջ անխոհեմ գործողություններով և բազմաթիվ սպանված կամ վիրավորված քաղաքացիներ»։
Նա նաև նշել է, որ Դաշինքը կուսումնասիրի Ուկրաինայի հակամարտության հետևանքները Եվրատլանտյան անվտանգության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները. Sputnik Արմենիա
- Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ի մոտակայքում բռնկված հրդեհը տեղայնացվել է
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է
- Պենտագոն. Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը ԱՄՆ-ին կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով