
Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
Ռուս զինվորականները Ուկրաինայում գործողության ընթացքում ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար, իսկ Կիևի և այլ խոշոր քաղաքների ենթադրյալ գնդակոծությունների մասին տեղեկատվական լցոնումները կոպիտ քարոզչական կեղծիքներ են»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։