Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 5-ին կամ 6-ին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մարտի 5-ին կամ 6-ին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բանակցությունների երրորդ փուլը կարող է լինել վաղը կամ հաջորդ օրը։ Սպասում ենք, մշտական կապի մեջ ենք։ Ուղիղ կապի մեջ կլինենք, երբ պարզվի, որ մենք պատրաստ ենք, օրինակ, ավելի առաջ գնալ՝ կրակը դադարեցնելու հարցում։ Մենք ունենք տարբերակ, պատրաստ են։ Բառացիորեն նոր ավարտվեց, և ես գնացի, պատվիրակությունն անցնում է աշխատանքի»,- ասել է նա Լվովում կայացած ճեպազրույցում։
Պոդոլյակը հավելել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մինչև օրվա վերջ կարող են լուծել հումանիտար միջանցքների հարցերը։
«Մենք հիմա պայմանական աշխատանքային խումբ ենք ստեղծել, որում ընդգրկված են Ուկրաինայի ներկայացուցիչներ, նրանք միայն լոգիստիկա էին ստեղծում մինչև կեսօր, Ռուսաստանի ներկայացուցիչներ, առաջին հերթին ռուսական բանակը, և մենք միջնորդ էինք փնտրում.դա ԿԽՄԿ-ն է։ Նրանք հիմա քննարկում են, թե ինչպես կարող ենք լոգիստիկ կերպով մտնել և մարդկանց տարհանել, ուտելիք, դեղորայք բերել այնտեղ։ Կարծում եմ, որ այսօր ցերեկը մենք արդեն փոխըմբռնում կունենանք Մարիուպոլի հարցում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
- Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունք խաղաղությունը կլինի
- Զելենսկին հայտարարել է՝ բանակցությունների համար պատրաստ է գնալ Ստամբուլ, Բաքու, բայց ոչ Գոմել կամ Մինսկ
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին