ՀՀ-ում մինչև պատերազմը տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ. ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովում «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախագածի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Հ. Սարգսյանն ասաց, որ հարցի մեջ կա գաղտնիք պարունակող մաս, բայց մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա միջինացված տվյալներով տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում էր մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով։
«Համադրելիության կարգով կարող ենք ասել, որ մինչև պատերազմը այդպես է եղել, այսինքն ամեն տարի 8000 զինակոչիկ մենք ազատում ենք պարտադիր զինվորական ծառայությունից», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Ըստ նրա, բոլոր թվերն իր մոտ առկա են, պաշտպանության նախարարության հարցումների պատասխաններն էլ գտնվում են Ազգային ժողովի գաղտնի բաժնում։
«Իրականում սա լուրջ խնդիր է ու կառավարությունում այս մասով էլ ներկայում քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարակականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, որոնք չեն գնում պարտադիր զինվորական ծառայության այսօր առողջական խնդիրների պատճառով, նրանց ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի ամեն տարի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից», - ասաց Հ.Սարգսյանը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարեց, որ ցանկալի չէ նման թվեր հնչեցնել, բայց ընդհանուր առմամբ տարկետում, ազատում բոլորը միասին մոտ է այդ թիվը՝ «քիչ, թե շատ, նայած երբ, որքան»։
«Ընդհանուր առմամբ այդ թվին մոտ թիվ է դառնում»,- ասաց պաշտպանության փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանը նախագիծ ներկայացրեց՝ հեշտացնելու զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների տրման եղանակը
- Անկախ որդու զոհվելու հանգամանքից, ընտանիքն ունի զոհ, հետևաբար մյուս երեխաները չպետք է գնան ծառայության. Թագուհի Թովմասյան
- Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությանից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին