Այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը. Սիրուշո
Հայտնի երգչուհի Սիրուշոն երրորդ երեխան է ունենալու։ Երկու օր առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որով էլ հայտնել է իր հղի լինելու մասին։
Արդեն երեկ երեկոյան նա ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր արթնացա և տեսա ինչ է կատարվում համացանցում։ Այնպիսի զգացողություն էր կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի։ Այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, ու այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը։
Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է։
Այս տարի աշխատանքային ծրագրերս շատ են ու փորձելու եմ բոլորն իրագործել։
Բայց ընտանիքն ինձ համար առաջնահերթ է և կյանքն ինձ համար գեղեցիկ է, երբ կարողանում եմ համատեղել ու երկուսն էլ հասցնել լիարժեք անել։
Դեռ հստակ չեմ պատկերացնում ինչեր է ինձ սպասվում. քայլ առ քայլ կփորձեմ հաղթահարել»։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009թ.-ի հունիսի 6-ին։ Նրանք ունեն երկու որդի։ Ավագ որդու անունը Ռոբերտ է, կրտսերինը՝ Միքայել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին