Երևանում զինված բախում է կանխվել. հայտնաբերվել է հրազեն
Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, տեղեկություն են ստացել, որ նրանց զինված լինելու մասին։
«Քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները, արագ իրացնելով օպերատիվ տվյալները, շտապել են Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այստեղ հայտնաբերվել են մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ հանել է ու նետել։
Հայտնաբերված անձինք, որոնք Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են, բերման են ենթարկվել։
Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ։ Տարածքի զննությամբ հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան