«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմն է:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը ևս շունչը պահած սպասում է` նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու և յուրայիններին է նշանակելու պաշտոնների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին