Այս տարի ստացել ենք նախնական 78 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի հայտեր.ՏԿԵ նախարարության պաշտոնյա
«Այս տարի բավական մեծ արժեքով սուբվենցիոն ծրագրերի հայտեր ենք ստացել և այս պահի դրությամբ մենք ունենք 456 նախնական հայտ, որոնց նախնական արժեքը կազմում է շուրջ 78 մլրդ դրամ, որից պետական բյուջեից կֆինանսավորվի շուրջ 42 մլրդը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը:
Նա նկատեց, որ այդ գումարները նախնական են և կփոխվեն, երբ նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստվեն:
Նարինե Ավետյանի խոսքով՝ ծրագրերի 18-20 %-ը ճանապարհների բարեկարգման ծրագրերն են, որոնց համար նախատեսվում է 24 մլրդ դրամ:
«Այս տարի կատարված փոփոխություններով սահմանամերձ բնակավայրերի աջակցության ծրագրերում պետական աջակցությունը հասցվել է մինչև 80 %, նույն չափով համաֆինանսավորվում է նաև նախադպրոցական հաստատություններին տրամադրվող աջակցությունը»,-հայտնեց բանախոսը և տեղեկացրեց. «Եթե 2018-21 թթ. ՀՀ-ում իրականացվել է մանկապարտեզների շուրջ 100 ծրագիր, որոնցից 4-ն էր կառուցման, ապա այս տարի արդեն նախնական հայտերով ստացել ենք 174 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման նորոգման ծրագրեր, որոնցից 31-ը կառուցում է»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյան նաև հայտնեց, որ բարձրացվել են նաև հեռագնա արոտավայերի ճանապարհների և ոռոգման ծրագրերում պետության համաֆինանսավորումը և միայն ոռոգման ծրագրերի համար 7 մլրդ դրամի հայտ են արդեն ստացվել:
Նարինե Ավետյանն ասաց, որ պետության համաֆինանսավորման բարձրացման մյուս ուղղությամբ՝ սահմանամերձ համայնքներում խոշոր ծրագրեր են ներկայացվել, որոնք ընդգրկել են փողոցների լուսավորման, վերանորոգման, ջրամատակարարման և հասարակական շենքերի ու մանկապարտեզների կառուցման խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան