Կիևը հայտնել է, որ Մարիուպոլից դուրս կբերվի ավելի քան 200 հազար մարդ
Ուկրաինայի իշխանությունները ենթադրում են, որ մարդասիրական միջանցքներով Մարիուպոլից դուրս կբերվի ավելի քան 200 հազար մարդ, իսկ Վոլնովախայից՝ ավելի քան 15 հազար մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել այսօր՝ մարտի 5-ին, Ուկրաինայի ժամանակով ժամը 9-ից (Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից) բացել հումանիտար միջանցք երկու ուղղություններով՝ Վոլնովախա, Մարիուպոլ»,- ասել է Վերեշչուկը, ում հայտարարությունը հրապարակել է «Ուկրաինան- 24» հեռուստաալիքով։
Նա նշել է, որ երթուղիները կիրականացվեն հետևյալ ուղղություններով՝ Մարիուպոլ-Նիկոլսկոե-Ռոզովկա-Բելմակ-Պոլոգի-Օրեխով-Զապորոժիե։ «Սա առաջին ալիքն է։ Մենք նախատեսում ենք դուրս բերել ավելի քան 200 հազար մարդ։ Հաջորդ երթուղին՝ Վոլնովախայից- Զապորոժիե նախատեսում ենք տարհանել ավելի քան 15000 մարդու», - ասել է Ուկրաինայի փոխվարչապետը։
Նա նաև հայտնել է, որ Կարմիր Խաչը ներկա է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել է Ռուսաստանի դիմաց «կանաչ լույս» վառելու համար
- Ռուսաստանը լռության ռեժիմի ու միջանցք բացելու մասին է հայտարարել
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
- Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա. Ստոլտենբերգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան