Նաիրա Զոհրաբյան. Պետական ինստիտուտների տոտալ «պոլիշորացում»
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահի ընտրության ու ռեստորաններում սեղաններին աղամանների արգելքի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագծին հաջորդած արձագանքներին, գրում է.
«Երբ մի աղաման էլ չկաս։
Հայաստանյան մամուլում մեկուկես օրվա ընթացքում 2657 անդրադարձ է եղել աղամանները սննդի օբյեկտների սեղաններից հեռացնելու կառավարության որոշման մասին։ Մեկուկես օրվա ընթացքում իրեն հարգող ֆեյսբուքյան յուրաքանչյուր օգտատեր իր պերսոնալ կարծիքն է հայտնել աղամանների, աղի վնասի և ժանտախտի պահին կառավարության իդիոտիզմի մասին։
Մեկուկես օր առաջ, ըստ ականատեսների, Հայաստանի խորհրդարանը ընտրել է Հայաստանի հանրապետության հինգերորդ նախագահին։ Հայաստանյան մամուլը նոր նախագահի ընտրությանն անդրադարձել է ութ անգամ ավելի պակաս, քան աղամանի թեմային։
Ավելին, ռուսական որոշ տելեգրամ ալիքներ ևս անդրադարձել են աղամանները սեղաններից չհեռացնելու արդյունքում հայ տնտեսվարողների տուգանքի թեմային։
Հարցումը Երևանի փողոցներում ավելի տխուր էր՝ գրեթե որևէ մեկը չգիտեր, որ մենք արդեն նոր նախագահ ունենք։
Ու սա ողբերգություն է, պետական ինստիտուտների տոտալ «պոլիշորացում», երբ աղամանի թեման, էն էլ երրորդ աշխարհամարտի ուրվականի ֆոնին, դառնում է օրվա թոփ նյուզն ու որևէ մեկը չգիտի, որ աղը սեղանից վերցնելու պատմական օրը մի բան էլ էր ոնց որ եղել՝ ընտրվել էր Հայաստանի հինգերորդ նախագահը։
Եւ շատ տարիներ անց, եթե ինչ-որ մեկը որոշի հաշվել ՀՀ նախագահներին, էս մեկի պահով գրելու է՝ «աղամանները սեղաններից հավաքելու որոշման օրը, ըստ տարբեր աղբյուրների, մի մարդ ընտրվեց Հայաստանի նախագահ»։
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ. Աղամանի արգելքին հաջորդած ծաղր ու ծանակի մեղավորը առողջապահության նախարարությունն է
- Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
- Սեղանին աղ դնելու համար սրճարանները կտուգանվեն 30 հազար դրամով. ԱՆ-ն է առաջարկում
- Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան