ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ազգայնականները քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ Մարիուպոլից և Վոլնովախայից
Մարիուպոլի և Վոլնովախայի փախստականներից ոչ մեկը հումանիտար միջանցք չի ժամանել «լռության ռեժիմի» հայտարարումից հետո, նրանց ազատ չեն արձակում ազգայնականները, հայտարարել է ՌԴ պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը շաբաթ օրը մարդասիրական արձագանքման շտաբի նիստում։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նա հիշեցրել է, որ, հաշվի առնելով ուկրաինական կողմի համառ խնդրանքները և բացառապես հումանիտար նպատակներով, շաբաթ օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից հերթական անգամ «լռության ռեժիմ» է հայտարարվել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։
Միաժամանակ, հումանիտար միջանցքների երթուղիները և ողջ տրանսպորտային նյութատեխնիկական ապահովումը մշակվել և համաձայնեցվել է ուկրաինական կողմի հետ, և դրանց անվտանգությունն ապահովել են ՌԴ ԶՈւ-երը։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Կիևում և Մոսկվայում նախապես տեղեկացված են եղել։
«Ցավոք, այս պահի դրությամբ մենք հավաստի տեղեկություններ ունենք այն մասին, որ Մարիուպոլից հայտարարված 200 հազար փախստականներից և 15 հազար Վոլնովախայից բաց հումանիտար միջանցքների մոտ այդպես էլ ոչ ոք չի ժամանել: Հավաստի է, որ ազգայնականները խաղաղ բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին չեն թողնում նշված բնակավայրերից», - ասել է գեներալը։
Միզինցևը նշել է, որ Վոլնովախայի և Մարիուպոլի ուղղություններով ամեն օր մարդասիրական միջանցքներ են բացվում, սակայն ազգայնականները խոչընդոտում են խաղաղ բնակչության ելքը դեպի Ռուսաստան։ Նույն իրավիճակն է Խարկովում, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերում։
Հարակից հրապարակումներ`
- «Ազով»-ի զինյալները տուն են պայթեցրել Մարիուպոլում, փլատակներում մնացածների մեծ մասը կանայք և երեխաներ են
- Կիևը հայտնել է, որ Մարիուպոլից դուրս կբերվի ավելի քան 200 հազար մարդ
- Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել է Ռուսաստանի դիմաց «կանաչ լույս» վառելու համար
- ՄԱԳԱՏԷ-ից հայտնել են՝ Ռուսաստանի ԶՈւ-ն պատրաստվում է վերահսկողության տակ վերցնել Զապորոժիեի ԱԷԿ-ը
- Ռուսաստանը լռության ռեժիմի ու միջանցք բացելու մասին է հայտարարել
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան