Վահան Քերոբյանը խաչիկցիներին խնդրել է՝ հող մշակեն
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Այսօր սահմանապահ Խաչիկ գյուղում քաղաքացիների հետ քննարկել ենք զարգացման պլանները։ Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել»։
Հիշեցնենք, որ Քերոբյանը նույն այս կոչը հնչեցրել էր գործադիրի վերջին նիստում։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ այդ կոչն իրեն մի պատմություն է հիշեցրել.
««Իմ ծննդավայրում՝ Արթիկի շրջանի Սարատակ գյուղում շատ շուտ Կուլտուրայի տան մի տնօրեն է եղել։ Ես փոքր էի, մեծերն էին պատմում։ Այդ մարդը մի կարմիր պաստառի վրա գրում էր «Կեցցե 1-ը մայիսի, Բոլորս դեպի դաշտ»։ Պաստառը կպցնում էր մշակույթի տան ճակատին, ու ինքը պառկում տանը։ Հասկացաք, չէ՞, ինչ էի ուզում ասել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան