Վարդան Ոսկանյան. Հաճախակիացել են Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի չվերթները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչները և վարձկաններն Ուկրաինա են տեղափոխվում Լեհաստանի տարածքով։
Այս համատեքստում ուշագրավ է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկին՝ դեռևս փետրվարին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունով գործող ոչ պաշտոնական թվիթերյան էջը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի տարածքում մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչների գործունեւթյան անթույլատրելիության մասին։
Իրականում կարծես խոսքը հենց այն ահաբեկիչների մասին է, որոնք Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածք էին տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում և որոնց հետագա «ճակատագիրն» այդպես էլ անհայտ էր մնում։
Մինչդեռ, Ուկրաինա իբր «հումանիտար» օգնության առաքման պատրվակով Բաքվի բռնապետական վարչախումբը հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը, որոնցում կարող են լինել ոչ միայն զենք և ռազմամթերք, այլ նաև հենց մերձավորարևելյան ահաբեկիչների խմբեր»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան էլ ավելի պետք է շահագրգիռ դառնա վերազինելու հայկական զինված ուժերը. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները
- Վարդան Ոսկանյան. Ինչո՞ւ չոչնչացրեցինք «Բայրաքթարների» տեղակայման կետերը թշնամու տարածքում