Ահազանգ. Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել
Վեդի խոշորացված համայնքի արտահերտ ՏԻՄ ընտրությունների մասնակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ահազանգում է.
«Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել. խոսքը վերաբերում է մանկապարտեզները քաղաքականացնելուն։
Գարիկ Սարգսյանը ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել է թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, նա աշխատանքից ազատել է նաև համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրենին։
Գարիկ Սարգսյանի այս որոշումները կրում են բացառապես քաղաքական բնույթ։
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ
Թարթիկյանի գլխավորությամբ դատապարտում է նմանօրինակ երեւույթները, որոնք ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամերը»։
ՀԻշեցնենք, որ Վեդիում ընտրությունները տեղի կունենան մարտի 27-ին։ Ընտրություններին մասնակցում է քաղաքական երկու ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պահմանագիր» կուսակցությունները։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 11 մլն դրամ՝ հանուն ՔՊ-ի և Գարիկ Սարգսյանի քմահաճույքի
- Վեդիի քաղաքապետի պաշտոնի համար երկու ուժ է պայքարելու
- Վեդիում առաջադրումները վաղը կավարտվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին