Իրավունք 10:28 05/03/2022 Հայաստան

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2022 թ-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող ՀՀ նոր քրեական օրենսգրքում

2022 թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ նոր քրեական օրենսգիրքը։ ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ. Աննա Մարգարյանը Տնտեսական լրագրողների ակումին ներկայացրել է, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում։

- 2021 թ.-ի մայիսի 5-ին ընդունվեց ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտնելու արդեն մի քանի ամիս անց՝ 2022 թ.-ի հուլիսի 1-ից: Դուք, որպես ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, կպարզաբանեք՝ ի՞նչ առանցքային փոփոխություններ եւ նորամուծություններ են տեղ գտել նոր քրեական օրենսգրքում:

- Առաջին փոփոխությունը, որը տեղ է գտել է ՀՀ նոր քրեական օրենսգրքում, պատժողական քաղաքականության ամբողջական վերանայումն է: Եթե գործող քրեական օրենսգրքում շեշտադրումն ավելի շատ դրվում է ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների վրա, նոր քրեական օրենսգրքի տրամաբանությունը հիմնված է անձանց քրեակատարողական հիմնարկներից հնարավորինս զերծ պահելու, այլընտրանքային միջոցների առավել լայնորեն կիրառման վրա:

Պարտադիր չէ, որ այլընտրանքային միջոցները նույնանան պատիժների հետ, դրանք կարող են լինել նաեւ այլ տարբերակներ, օրինակ՝ պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու մեխանիզմներ, որոնք թույլ կտան անձանց հեռու պահել քրեակատարողական հիմնարկներից: Բացի պատժողական քաղաքականության փոփոխությունիցմ նոր քրեական օրենսգրքում տեղի է ունեցել նաեւ արարքների քրեականացում եւ ապաքրեականացում. դա նշանակում է, որ եղել են արարքներ, որոնք ապաքրեականացվել են, եղել են արարքներ, որոնք նախատեսվել են քրեական օրենսգրքում:

Հաջորդ փոփոխությունն ավելի շատ հայեցակարգային է. եթե նախկինում քրեական օրենսգրքի հիմքում դրվում էր միայն արարքի վրա հիմնված պատասխանատվության գործոնը, այսինքն՝ «արարքի հայեցակարգը», ապա նոր օրենսգրքով նաեւ շատ կարեւորվում է սուբյեկտի հարցը, այսինքն՝ ով է կատարել, ինչ առանձնահատկություններ ունի: Փոփոխություններից է այն, որ նոր քրեական օրենսգրքով հանցավոր արարքները գնահատելիս շեշտադրումը դրվում է առավել չափելի, կոնկրետ, ոչ թե վերացական չափանիշների վրա:

Օրինակ՝ գործող քրեական օրենսգիրքը, հանցագործությունը բնորոշելիս սահմանում է՝ «հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված հանրորեն վտանգավոր արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով», բայց հանրային վտանգավորության ընկալումը, գնահատումը, շատ սուբյեկտիվ է, եւ, ըստ էության օբյեկտիվ չափանիշներից զերծ, վերացական կատեգորիա է, որի գնահատման առումով միշտ խնդիրներ են առաջանում:

Մեկ անձ այդ արարքը կարող է համարի հանրորեն վտանգավոր, մեկ այլ անձ՝ ոչ: Այդ պատճառով նոր քրեական օրենսգրքում շեշտադրումն ավելի գործնական եւ չափելի չափանիշի վրա է դրվել՝ հակաիրավականության: Եթե օրենսդիրը նախատեսել է, որ որևէ արարք քրերորեն պատժելի է, ապա գործ ունենք հանցագործության հետ: Առանցքային փոփոխություններից են սկզբունքների կիրառման հարցերը: Օրինակ, գործող քրեական օրենսգիրքը կատեգորիկ բացառում է անալոգիայի կիրառումը: Նոր քրեական օրենսգիրքը թույլ է տալիս անալոգիա կիրառել, բայց՝ պայմանով:

Այն կիրառելի է միայն քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների հետ կապված եւ միայն այն դեպքում, երբ չի վատթարացնում անձի վիճակը: Սկզբունքային փոփոխություններից մեկը վերաբերում է կրկին դատապարտման արգելքին: Գործող քրեական օրենսգիրքը կատեգորիկ ասում է՝ նույն անձին չի կարելի կրկին դատապարտել նույն հանցանքի համար, մինչդեռ նոր քրեական օրենսգիրքը նման հնարավորություն ընձեռում է, եթե, օրինակ, կատարվել է այլ պետությունում և այդ պետությունում անձը անհիմն ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ անարդարացիորեն դատապարտվել է մեղմ պատժի:

Օրինակ՝ եթե վերջին հակամարտության ընթացքում կատարված հանցավոր արարքների համար մեր հարեւան պետությունը հանցավոր վարքագիծ դրսևորած իր քաղաքացիներին դատապարտի շատ մեղմ պատժի, դրանով իսկ, մեր գործող քրեական օրենսգրքի համաձայն, կփակի այդ անձանց հետագայում պատասխանատվության կանչելու իրավական բոլոր հնարավոր ուղիները: Դա հաշվի առնելով, նոր քրեական օրենսգրքում, նախատեսվում է, որ կրկին դատապարտման հնարավորություն կա, բայց, եթե մենք գործ ունենք այլ իրավազորության հետ: Եվ երկրորդ չափանիշը, եթե ակնհայտ անարդարացիորեն մեղմ է:

Սրանք սկզբունքային այն հիմնական փոփոխություններն են, որոնց նպատակը ոլորտը հնարավորինս կանոնակարգելն է: Քրեական օրենսգրքում փոփոխությունները բազմաթիվ են՝ կապված իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու, արարքի հանցավորությունը բացառող նոր հիմքեր նախատեսլու, անվտանգության միջոցներ սահմանելու եւ մի շարք այլ նորամուծությունների հետ, որոնց, թերեւվս կարիք կլինի առանձին անդրադառնալ:

- Դեռեւս քրեական նոր օրենսգրքի մշակման ընթացքում բարձրաձայնվում էր ՀՀ նոր քրեական օրենսգրքում մի շարք արարքներ չնախատեսելու՝ ապաքրեականացման, ինչպես նաեւ նոր արարքների քրեականացման մասին: Կմանրամասնեք՝ ի՞նչ նոր հանցակազմեր են նախատեսվել եւ ո՞ր արարքներն այլեւս հանցագործություն չեն համարվում:

- Քրեականացումը նշանակում է՝ արարքը, որը քրեական օրենսգրքով նախատեսված չէր, հիմա նախատեսվում է եւ դառնում է հանցավոր արարք: Օրինակ՝ ինքնասպանության օժանդակելը: Գործող քրեական օրենսգրքում նման արարք գոյություն չունի, ունենք ինքնասպանության հասցնել, հակել, բայց ինքնասպանության օժանդակելը, որպես այդպիսին, նախատեսված չէ:

Նոր քրեական օրենսգրքով դա նախատեսվել է՝ անվանվելով ինքնասպանության նպաստել: Ապաքրեականացում նշանակում է այն արարքները, որոնք քրեական օրենսգրքով դիտարկվում են որպես հանցագործություն, նոր քրեական օրենսգրքում արդեն հանցագործություն չեն դիտարկվում, օրինակ՝ վաշխառությունը, գույքն անզգուշությամբ ոչնչացնելը, վնասելը:

- Եթե տեղի է ունենում ապաքրեականացում, արդյո՞ք դա նշանակում է, որ պետությունը նման արարքները այլեւ օրենքով պատժելի չի դիտարկում եւ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է նման վարքագիծ դրսեւորել: Ի՞նչ ճակատագիր են ունենում նման դեպքերում այն անձինք, որոնք ապաքրեականացված հանցանքների համար դատապարտվել են կամ դեռեւս չեն դատապարտվել, բայց նրանց կողմից կատարված արարքները գտնվում են նախնական կամ դատական քննության փուլում:

- Արարքների ապաքրեականացումը չի նշանակում, որ այդ արարքները դառնում են խրախուսելի արարքներ: Դրանց համար կարող է նախատեսվել քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն, թեև հնարավոր է՝ լինեն այնպիսիք, որ որևէ պատասխանատվություն չհետևի:

Ինչ վերաբերում է այն անձանց ճակատագրին, ովքեր պատասխանատվության են ենթարկվել ապաքրեականացված արարքների համար, ապա հարցի լուծումը կախված է նրանից, թե որ փուլում է գործի քննությունը: Եթե անձն արդեն իսկ հանցանքը կատարել է, դատապարտվել է, պատիժը կրել է, դատվածությունն էլ մարվել է՝ դրանից հետո նա չի կարող գալ, ասել՝ ես ռեաբիլիտացիայի հարց եմ բարձրացնում: Նույն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի այդ դիրքորոշումը. եթե արարքի կատարման պահին դա համարվել է հանցագործություն եւ դուք դա կատարել եք, ուրեմն դուք դրսեւորել եք հնացավոր վարքագիծ:

Հետեւաբար, ռեաբիլիտացիայի, փոխհատուցման խնդիր այդ պարագայում չի առաջանում: Եթե անձինք հանցանք են կատարել մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը, եւ նոր քրեական օրենսգիրքը մտնում է ուժի մեջ, այդ պարագայում նրանք ազատ են արձակվում եւ համարվում դատվածություն չունեցող, լինի դա նախնական քննության փուլում, դատական քննության փուլում, դատավճռի կայացումից հետո, թե պատժի կրման փուլում: Ով պատիժը կրել՝ վերջացրել է, բայց դատվածություն ունի, միակ բանը, որը կարող ենք ասել՝ վե՛րջ դու դատվածություն չունես: Ասեմ նաեւ, որ օրենքի՝ հետադարձ ուժի հետ կապված առանցքային փոփոխություն է տեղի ունեցել:

Գործող քրեական օրենսգրքի մոտեցումը հետեւյալն է՝ եթե ընդունվել է նոր քրեկան օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել, անկախ նրանից, թե մինչ այդ կատարված արարքն ինչ փուլում է եւ անկախ նրանից այդ հանցանքի հետ կապված դատավճիռ կա թե չկա, պատասխանատվությունը մեղմացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: ՀՀ գործող քրեական օրենսգիրքը սահմանում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ, այսինքն՝ տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը կատարված հանցանքների վրա, ընդհուպ նաեւ այն անձանց վրա, որոնք կրել են պատիժը, բայց ունեն դատվածություն:

Նոր քրեական օրենսգիքը լրիվ ուրիշ տրամաբանությամբ է. եթե ունենք արարքի ապաքրեականացում, այո, այն տարածվում է նախկինում կատարվածների վրա՝ անկախ նրանից, թե որ փուլում է գտնվում՝ դատավճիռ կա, չկա, գործի կարճում կա, չկա, այսինքն՝ հետադարձ ուժ ունի: Եթե ունենք պատժի մեղմացում, ապա դրա պարագայում արդեն, օրենքին հետադարձ ուժ տալը, կապվում է վերջնական դատավարական ակտի առկայության կամ բացակայության հետ:

Այսինքն՝ եթե կա եզրափակիչ դատավարական ակտ, այդ պարագայում, որպես կանոն, նոր քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ չի ունենալու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր օրենսգրքով կարգավորումները նախատեսում են անձի նկատմամբ կիրառելի պատժամիջոցից ավելի մեղմ պատժամիջոց: Եթե, օրինակ՝ անձին դատապարտել են ազատազրկման, տվել են 7 տարի, որովհետեւ հոդվածի սանկցիան նախատեսում էր 5-7 տարի, իսկ հիմա նոր օրենսգրքով այդ արարքի համար նախատեսվում է օրինակ 3-6 տարի, այս պարագայում պատիժը միանշանակ վերանայվելու է, որովհետեւ ակնհայտ մեղմացում է գնացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}