05.03.2022. Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
Արցախում անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 102 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի հիվանդացության 12 նոր դեպք։
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, մարտի 5-ի ժամը 11-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով 39 հիվանդ ստացիոնոր բուժումէ ստանում։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9726 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3008 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի