Բիշքեկում ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվողը
Բիշքեկում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը հետախուզվում էր Հրանտ Դինքի սպանության գործում մասնակցության համար։ Այս մասին գրում է 24.kg լրատվամիջոցը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
Տղամարդը 38 տարեկան է։ Ձերբակալության ժամանակ պարզվել է, որ նա օգտագործել է կեղծ անձնագիր ու վարորդական վկայական։
Պարզվել է նաև, որ նա հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից 2007
թվականի հունվարին Ստամբուլում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասնակցության համար։
Թուրքիայի քաղաքացին մեղադրվում է նաև այլ ծանր հանցագործությունների կատարման համար, այդ թվում նաև հանվագործությունների կազմակերպման, հրազենի ապօրինի պահման համար։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլան․ «Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է»
- Թուրքիայի «Սպիտակ աղավնին». այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է
- Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
- Հայաստանում լույս է տեսել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ժողովածու
- Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
- Թուրքիան ձերբակալել է Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին քաղծառայողների
- Մեկնարկել է Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով դատական նիստը
- Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին
- Հրանտ Դինքին սպանած Սամասթը ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով է նկարվել թուրքական դրոշով
- Ստամբուլի քաղաքապետ. «Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար»
- Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին
- Թուրքիայում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան